29 сентября в центре Риги прошла акция, во время которой армяне Латвии высказались за прекращение войны и за мир в Нагорном Карабахе. В эфире об этом - в следующей передаче. А как это было, смотрите на фотографиях ведущей "Аревик" Асмик Нуриджанян.

Среди других тем сентябрьского выпуска программы "Аревик":

21 сентября Армения отмечала 30-летие принятия Декларации о независимости и День независимости. По этому случаю в Белом зале Рундальского дворца прошло мероприятие, организованное Посольством Армении в странах Балтиии приуроченное к одному из самых важных праздников нашей этнической родины. Звучит интервью с послом Республики Армения в Латвии г-ном Т. Мкртчяном.

Выдающемуся  армянскому композитору Александру Арутюняну 23 сентября  исполнилось бы 100 лет. В Армении широко отмечают этот юбилей. А мы с вами послушаем музыку композитора и рассказ о нём из уст человека, который сотрудничал и даже дружил с композитором.

100-летний юбилей в этом году был бы и у Анри Верноя-франц. режиссёра армянского происхождения, в фильмах которого снимались все видные актёры Франции.

Предоставим вашему вниманию интервью  с гостями, пришедшими 21 сентября на армянский праздник в  Рундале: с Павлом Саядовым- одним из видных представителей армянской диаспоры Латвии, который нынче с семьёй живёт в Португалии, а также с  руководительницей бельгийского квартета «Ахтамар», который 21 сентября выступал перед гостями в Рундале. Колин Алесян  рассказала в эксклюзивном интервью «Аревику» о своём квартете, почему он называется именно «Ахтамар» и откуда в Бельгию съехались музыканты, которые сегодня играют в квартете.  

Программа «Аревик» уже была записана, когда на границе Армении и в Арцахе (Нагорном Карабахе) стали происходить события, которые всколыхнули мир в регионе. В следующей передаче мы обязательно обсудим их.

Սեպտեմբերի 21-ին Լատվիայի պատմական Ռունդալե պալատում կայացավ համերգ և ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակին և ՀՀ անկախության տոնին:

 Միջոցառմանը մասնակցում էին Բալթյան երկրներում հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը, Լատվիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, Լատվիայում հավատարմագրված դիվանագետներ, օրենսդիր մարմնի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ։

Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, որը խոսեց 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի բռնած ուղու մասին՝ մասնավորապես ընդգծելով. «Ժողովրդավարական ճանապարհը և ընդհանրապես ժողովրդավարությունը մեր երկրում ու մեր երկրից դուրս ամենօրյա պայքարով, ամենօրյա աշխատանքով պահվող ու զարգացող ճանապարհ է»:

Այնուհետ դեսպանն անդրադարձավ հայ-լատվիական հարաբերությունների զարգացման դինամիկային՝ ընդգծելով. «Այս տարի նախատեսվում էր Լատվիայի նախագահի երկար սպասված այցը Հայաստան, ինչը հետաձգվեց նոր կորրնավիրուսային համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով: Սակայն հուսով ենք, որ այն տեղի կունենա առաջիկայում:

Այս տարի նախատեսվում էր նաև Լատվիայի արդարադատության նախարարի այցը Հայաստան, ինչն անչափ կարևոր է՝ հատկապես Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացվող կարևորագույն բարեփոխումների առումով: Այս այցը ևս հետաձգվեց նույն պատճառով, բայց նույնպես անպայման տեղի է ունենալու:

Մեր երկու երկրների հարաբերություններում կարևորագույն ձեռքբերում էր նաև AirBaltic-ի՝ 2020 թվականի մայիսին նախատեսված Երևան-Ռիգա-Երևան թռիչքները, որոնք ևս համաճարակային իրավիճակի պատճառով հետաձգվել են մինչև 2021 թվականի մայիսի 2-ը»:

Դեսպան Մկրտչյանը խոսեց նաև 2019 թվականին երկու պետությունների միջև մշակութային ոլորտում ունեցած ձեռքբերումների մասին: Դեսպանը նշեց. «Նախորդ տարի նույն այս օրը մենք նշեցինք շատ գեղեցիկ միջոցառմամբ՝ Կոմիտասի պատարագով, որը կատարգեց Լատվիայի Ռադիոյի երգչախումբը Սբ. Հովհաննես եկեղեցում: Այդ համերգի նախագիծն ունեցավ ինչ-որ չափով անակնկալ ընթացք: Նույն երգչախմբի կատարմամբ ձայնագրվեց պատարագի ձայնասկավառակ, որի մասին այժմ խոսում են ոչ միայն Լատվիայում և Հայաստանում, այլև մեր սահմաններից դուրս: Այս նախագծի մասին պարբերաբար գրում է միջազգային մամուլը, և հուսով ենք՝ այն դեռ շատ երկար է քննարկվելու»:

Մինչև համերգի մեկնարկը դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նաև «Ախթամար» քառյակը՝ նշելով, որ այն հիմնվել է Բելգիայում: